«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կարողությանը` հղում կատարելով Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրին:
«Հայտարարագրերում բավականին հետաքրքիր տեղ է զբաղեցնում 8 մլն դրամը գերազանցող կահույքի և թանկարժեք զարդերի բաժինը։ Այս հատվածում ԲՀԿ ղեկավարը գրանցել էր 2 ճաշասենյակի և 8 ննջասենյակի կահույք։ Ճաշասենյակներից մեկի կահույքն արժեր 127 հազար 820 եվրո, մյուսը՝ 42.800 եվրո։ Իսկ 8 ննջասենյակների կահույքը միասին արժեր ավելի քան 640 հազար եվրո։ Գ. Ծառռւկյանը հայտարարագրել է նաև ձեռքի 3 գերթանկարժեք ժամացույց եւ նմանատիպ մատանի։ Ադամանդե քարերով ու ոսկյա շղթայով այդ ժամացույցներից երկուսն, օրինակ, արժեն 500-հազարական դոլար, մյուսը՝ 300.000 դոլար։ Ադամանդե քարով մատանիներից մեկն արժե 3 մլն դոլար, երկրորդը՝ 1 մլն դոլար, իսկ երրորդը՝ 700.000 դոլար։ Այսինքն՝ ԲՀԿ ղեկավարն ունի ավելի քան 810 հազար եվրո արժողությամբ շքեղ կահույք և 6 մլն դոլար արժողությամբ թանարժեք ոսկեղեն:
Արմեն Մկրտչյանի նյութի շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` Hetq.am-ի