ԿԿՀ-ն հորդորում է զերծ մնալ բարեվարքության եզրակացության մեջ ներկայացված տեղեկությունների առնչությամբ գնահատականներ ներկայացնելուց

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության նպատակով անցկացվող հրապարակային մրցույթի ընթացքում ներկայացվում են տեղեկություններ և գնահատականներ, որոնց Հանձնաժողովը օրենսդրական սահմանափակումներով պայմանավորված հնարավորություն չունի արձագանքելու և/կամ հերքելու (տես՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 12-րդ մաս):

Այս մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

«Այդուհանդերձ, Հանձնաժողովը հորդորում է զերծ մնալ բարեվարքության եզրակացության մեջ ներկայացված տեղեկությունների առնչությամբ գնահատականներ ներկայացնելուց, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող տվյալներ հրապարակելուց, առավել ևս դրանք խեղաթյուրելուց»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել