Ո՞ր դեպքում կարող են կատարվել միանձնյա և հանձնաժողովային փորձաքննություններ

Բարդ կամ կրկնակի փորձաքննությունները կարող են կատարվել միանձնյա կամ նույն մասնագիտությամբ փորձագետների հանձնաժողովի կողմից:

Կողմի պահանջով փորձագետների հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել իր կողմից հրավիրված փորձագետը:

Միասնական կարծիքի հանգելու դեպքում փորձագետներն ստորագրում են եզրակացությունը: Տարաձայնության դեպքում յուրաքանչյուր փորձագետ կազմում է առանձին եզրակացություն` ընդգրկելով բոլոր կամ տարաձայնություններ առաջացրած հարցերը:Հանձնաժողովային փորձաքննություն կատարելու մասին որոշումը պարտադիր է փորձագիտական հիմնարկի ղեկավարի համար: Եթե փորձաքննության կատարումը հանձնարարված է փորձագիտական հիմնարկին` առանց հանձնաժողովային փորձաքննության պահանջի, ապա նրա ղեկավարն իրավասու է կազմակերպել հանձնաժողովային փորձաքննության կատարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել