Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ժամկետի հաշվարկումը

Որպես հիմնական կամ որպես լրացուցիչ պատիժ նշանակված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը հաշվարկվում է դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո:

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում դատապարտյալը զբաղեցրել է իրեն արգելված պաշտոններ կամ զբաղվել է իրեն արգելված գործունեությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել