«Իմ գրառման մեջ նշել էի, որ գյումրեցիները հիշում են՝ ով ինչքան ինչ է թալանել, յուրացրել է, և այդ ամենի մասով կան ապացույցներ և բազմաթիվ քրեական գործեր։ Այդ մասին ես խոսել եմ նաև երբ ԱԺ պատգամավոր էի, այդ ամբիոնից եմ խոսել ոչ միայն Վարդան Ղուկասյանի, այլև այն պաշտոնյաների մասով, ովքեր Գյումրի քաղաքից ինչ-որ ապօրինություններ են իրականացրել»,-այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագորղների հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Նազելի Բաղդասարյանը նշեց՝ Վարդան Ղուկասյանը ոչ միայն այս փուլում է սպառնացել․ «Անձամբ ինձ սպառնացել է բազմաթիվ անգամներ, նաև իմ երեխայի հետ կապված դեպքը։ Հիշում եք՝ երբ քրեական ենթամշակույթի հետ կապված օրենքն էի զեկուցում։
Այդ սպառնալիքներին սովոր էր։ Բայց ես վստահորեն ասում եմ՝ մենք թույլ չենք տալու, որ կրիմինալը վերադառնա քաղաք»։