«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը տեղափոխվել է հիվանդանոց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի բաժնից՝ նշելով, որ Թանդիլյանը բժշկական հաստատություն տեղափոխվել է շտապօգնության մեքենայով և այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ:
Բժշկական գաղտնիքից ելնելով՝ նախարարությունից նրա առողջական վիճակի մասին այլ մանրամասներ չնշեցին:
Մանե Թանդիլյանն արդեն հինգերրորդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների: