Վահագն Խաչատուրյանին է առաջարկվել Գագիկ Գևորգյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը նախագահ Վահագն Խաչատուրյանին է առաջարկել Գագիկ Գևորգյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Գագիկ  Գևորգյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից:

Որոշումն ուժի մեջ է մտնում այսօր՝ մարտի 4-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել