Կաթնամթերք ընտրելիս երբևէ ձեզ հարցրե՞լ եք, թե որտեղից և ինչ տարբերակներով է ստացվում այն կաթը, որից պատրաստվում է տվյալ կաթնամթերքը։ Արդյո՞ք այն ստացվում է ֆերմայում՝ կաթից՝ բնական, առանց հավելումների և ամբողջապես հիգիենիկ պայմաններում։
Կարդացեք այս հոդվածը մինչև վերջ՝ այդ հարցերի պատասխաններն իմանալու համար։
Աշխարհում կաթնամթերքի առաջատար ֆերմաներն արդեն տարիներ շարունակ անցում են կատարել մեկ աղբյուրից բացառապես փակ շղթայի սկզբունքով կաթի ստացմանը։ Սա այն եղանակն է, որի շնորհիվ արտադրվում է մաքուր, առանց հավելումների, վիտամիններով հարուստ, բարձր սննդային արժեքով և կայուն որակով կաթ: Այս երկրներում առողջ սննդակարգին հետևող սպառողները կաթնամթերթ ընտրելիս նախևառաջ հարցնում են՝ ինչ պայմաններում է այն արտադրվել և ինչպես։ Հարցեր, որոնք մենք հաճախ մոռանում ենք հնչեցնել Հայաստանում։

Մեզ մոտ սպառողների այս հարցին պատասխանելու թերևս շատ տարբերակներ չկան։ Հայաստանում փակ շղթայով և «Սերմից՝ սեղան» եզակի հայեցակարգով արտադրվում է Երեմյան կաթնամթերքը՝ հիմքում ունենալով տարածաշրջանում իր տեսակի մեջ բացառիկ և նորարարական անասնաբուծական համալիրը, որը գտնվում է Լոռու մարզի Տաշիր համայնքում։ Այստեղ վերահսկվում է ողջ պրոցեսը՝ կերարտադրության առաջին քայլից մինչև անարատ կաթի ստացում, որն ամենօրյա ռեժիմով տեղափոխվում է Երեմյան գործարան՝ փակ շղթայի շարունակությամբ արտադրելով Երեմյան բարձրակարգ կաթնամթերքը։ Սա մի համակարգ է, որն առաջադեմ երկրներում համարվում է ոսկե ստանդարտ և անվանվում «Սերմից՝ սեղան» հայեցակարգ։
Ի՞նչ է սա նշանակում, և ինչու՞ ուղիղ կապ ունի ձեր առողջության հետ։
Երբ դուք ընտրում եք մի կաթնամթերք, որի արտադրման պատմությանը տեղյակ չեք, խորհուրդ ենք տալիս ծանոթանալ վերջին շրջանում հրապարակված որոշ փաստերի։ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արձանագրվել է բրուցելոզի 329 առաջնակի հաստատված դեպք, որը մոտ 185 անգամ գերազանցում է ԵՄ անդամ երկրների ընդհանուր ցուցանիշը։ Ցուցանիշ, որը բազմաթիվ անգամներ նվազ կլիներ, եթե կաթնամթերքն արտադրվեր բացառապես փակ շղթայով և ստացվեր մեկ աղբյուրից՝ խիստ վերահսկվող արժեշղթայի պայմաններում։ Նշենք միայն, որ բրուցելոզը սուր տենդային հիվանդություն է, որը կարող է պահպանվել և վերածվել քրոնիկ հյուծող հիվանդության մարդու բոլոր օրգան համակարգերի համար՝ ստեղծելով առողջական լրջագույն բարդություններ։
Միևնույն ժամանակ անառողջ կարող է լինել նաև կաթի փոշուց պատրաստված կաթնամթերքը, քանի որ միայն անարատ ու բնական կաթից պատրաստված կաթնամթերքն է մարդուն փոխանցում ամենակարևոր վիտամինները։ Կաթի փոշուց ստացված կաթնամթերքում հաճախ բացակայում են B12 և A վիտամինները, առկա են վնասակար աղտոտիչներ, ճարպերի բարձր պարունակություն, որոնք հանգեցնում են դժվար մարսելիության և առողջական խնդիրների։ Որոշ հետազոտություններ ապացուցել են նաև կաթի փոշու մեջ ծանր մետաղների առկայությունը։
Ինչպե՞ս վստահ լինել, որ քո ընտրությունը առողջարար է

Յուրաքանչյուր ոլորտում, մասնավորապես՝ կաթնամթերքի արտադրության մեջ, եթե արտադրական ողջ շղթայի վրա վերահսկման մեխանիզմ առկա չէ, ապա ավելորդ է խոսել որակի մասին: Երեմյան կաթնամթերքի արտադրության գործընթացում ոչ միայն վերահսկվում է կաթնամթերքի արտադրության ողջ արժեշղթան, այլև ընկերությունն այդ գործընթացը սկսում է սեփական դաշտերում բարձրակարգ սերմ ցանելուց, որ կաթի ճանապարհը մեկնարկի հենց այդ կետից: Հիմա կհարցնեք՝ ինչ կապ կա սերմի և կաթի միջև: Իսկ կապն առավել քան ուղիղ է, քանի որ այս մեթոդով, աշխարհում լավագույն փորձի վրա հիմնվելով՝ անմիջապես պատրաստում է այն սնունդը, որն անհրաժեշտ է կովերին։ Կանաչ անասնակերը փաթեթավորում է՝ օգտագործելով ժամանակակից սիլոսացում, որը թույլ է տալիս այն նույն սննդայնությամբ և թարմությամբ պահել ավելի քան մեկ տարի։ Այսպիսով, Երեմյան ֆերմայի կենդանիները ողջ տարին ստանում են բարձրորակ կեր՝ նույն սննդային արժեքով, ինչն էլ ապահովում է կաթի կայուն որակը։ Կաթ, որը փակ շղթայի միջոցով, առանց արտաքին ազդեցությունների, հատուկ մեքենաներով ֆերմայից հասնում է գործարան, անցնում հետազոտություններ ու մշակում և վերջում ապակյա տարաներով հասնում սպառողներին։
Նման որակի կաթի արտադրությունն ունի իր նպատակն ու առաքելությունը։ Երեմյան կաթնամթերքը ցանկանում է կրթել առողջ սովորություններով առողջ հասարակություն և ձևավորել գիտակից և պահանջատեր սպառողների բանակ։
Ընտրելով անարատ կաթնամթերք՝ ընտրում եք սեփական առողջությունը
Երեմյան կաթնամթերքն առողջության մասին է։ Իսկ առողջությունը կարևորվում է կաթնամթերքի ճամփորդության յուրաքանչյուր կետում։ Առողջ սերմ, բերրի հող, խնամքի և ուշադրության կենտրոնում գտնվող տոհմային կովեր, որոնք Երեմյան ֆերմայում անհատական խնամքի կենտրոնում են՝ ամեն օր հավաքագրելով ամբողջական տեղեկատվություն նրանց առողջության մասին։ Ըստ այդմ՝ կարգավորվում է կովերի կերակրումը, կանխվում են հիվանդությունները և ապահովում կայուն առողջություն։ Մոնիտորինգային համակարգը հայտնաբերում է ճշգրիտ ջերմությունը, ֆիքսում կերակրման ժամանակային տվյալները և մարսողության գործընթացները։ Կենդանիների ընդարձակ կացարաններն ապահովում են նրանց հարմարավետ կեցությունը ռեզինե ներքնակներով, մշտապես թարմ ջրի հասանելիությամբ, գոմաղբի ավտոմատ հեռացման համակարգով և այլն։
Ֆերմայում ժամանակակից շրջանաձև կթման մեքենան կարող է սպասարկել 40 կով ընդամենը 10 րոպեում և 250՝ 1 ժամում: Այս նորարարական տեխնոլոգիան ապահովում է հիգիենիկ պայմաններ կթման ողջ ընթացքում՝ պահպանելով կաթի ամբողջականությունը: Փակ շղթայի սառնարանային համակարգի հետ զուգակցմամբ՝ կաթը պահպանում է թարմությունը կիթից մինչև շիշ։ Ի դեպ, կիթն ընթանում է առանց սթրեսի, ինչը նպաստում է կաթի բարձր որակին:
Զարմանալի՞ է։ Իրական կաթնամթերքի արտադրության գործընթացում մանրուքներ չկան։ Յուրաքանչյուր գործընթաց կարևոր է, որովհետև վերջնարդյունքում մարդն է՝ իր առողջությամբ և բարեկեցությամբ։
Անարատ կաթը ուժ է, նրա ընտրությունը՝ ակնհայտ
Երեմյան կաթնամթերքի այս ճամփորդության արդյունքում ստացվում է Ա կարգի, գլյուտենից զերծ, մեկ աղբյուրից ստացվող, փակ շղթայով արտադրվող կաթ, որն ընտրելիս յուրաքանչյուր մարդ վստահ է՝ որպես առաջնահերթություն ընտրում է իր առողջությունը։
Ընտրում է կաթ, որը շուկայում եզակի է իր որակով և անարատությամբ։
Ընտրեք 100 % բնական, սեփական ֆերմայից ստացված, առողջարար ու մաքուր կաթ։ Ընտրեք կաթ, որը սեր է, ուժ և առողջություն։