Էդգար Ղազարյանի խոսքի ազատությունը մասնակի սահմանափակվեց․ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»

Էդգար Ղազարյանի վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց մասնակի։ Նրա խոսքի ազատությունը մասնակի սահմանափակվեց։ Որոշումը պարտադիր կբողոքարկվի։ Այս մասին հայտնում են «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունից»։

Պաշտպանական թիմից Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Ղազարյանը իրավունք չունի մինչև գործի ավարտը հրապարակային կարծիք հայտնել դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Էդգար Ղազարյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ինչից հետո հայտնի էր դարձել վերջինիս մեղադրանք առաջադրելու հանգամանքը, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի հատկանիշներով։ Այն է՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել