Որոշում ենք կայացրել ընկնելու հետևանքով բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սիրելի´ հայրենակիցներ
Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:
Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:
Զգույշ և զգոն եղեք»,-գրել է նա: