«Նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը կփոխհատուցվի պետական պատվերի ծավալով»․ Անահիտ Ավանեսյան

Որոշում ենք կայացրել ընկնելու հետևանքով բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սիրելի´ հայրենակիցներ

Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը:

Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից:

Զգույշ և զգոն եղեք»,-գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել