Միսաք Մանուշյանին նվիրված համալիր միջոցառումներն իրականացնելու համար հատկացվել է 8 միլիոն դրամ

Միսաք Մանուշյանին նվիրված համալիր միջոցառումների շարքն իրականացնելու համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի փետրվարի 19-ի կարգադրությամբ հատկացվել է 8 միլիոն դրամ։

Կարգադրության մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի հունվարի 14-ի հ. 103-Ա որոշման 8-րդ հավելվածը (աղյուսակ 1), ինչպես նաև հաշվի առնելով «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ի նախագահի 2025 թվականի հունվարի 30-ի Դ-10463-25 գրությունը և քաղաքապետի տեղակալի 2025 թվականի փետրվարի 3-ի հ.Ն/7378 զեկուցագիրը.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով, Երևանի քաղաքապետարանի (առանց Երևանի վարչական շրջանների) մասով բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 04 բաժնի, 09 խմբի, 01 դասի «Աջակցություն համայնքային և ոչ համայնքային կազմակերպություններ ծրագրերին» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից «Արտ-Իմաժ» մշակութային ՀԿ-ին հատկացնել 8000.0 (ութ միլիոն) հազար դրամ՝ Միսաք Մանուշյանին նվիրված համալիր միջոցառումների շարքն իրականացնելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետին կնքել նվիրատվության պայմանագիր:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետի վրա:

4. Կարգադրության կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել