«Թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն»․ Նազելի Բաղդասարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեդիայի ուշադրության կենտրոնում վերջին օրերին Գյումրին է՝ բազմապիսի զարգացումներով։ Առաջիկայում ընտրություններն են, և մանր ու միջին տրամաչափի դերակատարները կրկին ջրի երես են դուրս եկել։

Ակնհայտ է նաև, որ շատ քաղաքական ուժեր, սեփական վարկանիշը կամ ուժերը չափելու նպատակով, համապետական ընտրություններից առաջ հայտ են ներկայացրել Գյումրիում և որպես քաղաքական դեմք առաջադրել այնպիսի ապիկար թեկնածուների, որոնք վաղուց վարկաբեկված, հեղինակազրկված և գյումրեցիներիս կողմից մերժված են։

Մենք շատ լավ հիշում ենք՝ ով և ում վրա կրակեց, երբ և ում սպանեցին, ինչպես և ինչը մարդկանց ձեռքից խլեցին, ինչքան և որտեղ ապօրինի դիզեցին։

Թե բա՝ քաղաքապետ ենք ուզում, թան էլ չէ՝ փրթած մածուն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել