Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ՊՆ N զորամասներից մեկի ճաշարանում հրդեհ է բռնկվել: ՀՀ ՊՆ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են»։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ի լրումն այս հաղորդագրության, հայտնել է՝ լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը․ «Տվյալ ճաշարանը վերանորոգվել է և նոր գույքով համալրվել նախորդ տարի՝ 2024 թվականին»։