Դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը. Եղեգնաձոր համայնքին կվերադարձվի 2 հողամաս

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 12-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է, հայտնում են դատախազությունից։

Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը կգրանցվի նույն համայնքում գտնվող 2 հողամաի նկատմամբ: Յուրաքանչյուր հողամասի մակերեսը 800 քմ է, շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ շուրջ 1 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և ֆիզիկական անձանց միջև 2017 թվականի նոյեմբերի 7-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել