«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-20:00-ն, կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1,2,3-րդ թաղամասերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 17-ին՝ ժամը 10:30-18:00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 20-41 ՀԿՑ շենքերի, Բագրատունյաց 18 շենքի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 17-ին՝ ժամը 11:00-20:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քասախ գյուղի Մուշ թաղամասի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության, Մ.Մաշտոց, Մ.Մաշտոց Նրբ., Մ.Մաշտոց 2 Նրբ., Գետափնյա, Օրբելյաններ, գ.Տաթեվացի, Գուսան Աշոտ, Մակիչի, Մակիչի 1 Նրբ., գ.Նժդեհ, Կոմիտաս, Դավիթ Բեկ փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: