«Հայը կա» հասարակական կազմակերպությունն իր գործունեության 4 տարվա ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց հիմքում ընկած է «Երջանկացիր՝ երջանկացնելով» կարգախոսը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ՀԿ-ի փոխտնօրեն Վարդուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ իրապես՝ գործելով բարին ու երջանկացնելով ուրիշներին, գտնում են իրեց իրական առաքելությունը կյանքում և դառնում ավելի երջանիկ։
Վարդուհի Թովմասյանը ներկայացրեց «Արատտա» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հայ վարպետներն ու երիտասարդ հեղինակները հնարավորություն ունեն ներկայացնելու և վաճառելու իրենց ձեռագործ աշխատանքները։ Իրականացվում են նաև վարպետաց դասերի, ցանկացողները սովորում են տարբբեր արհեստներ։
«Հայը կա» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է իրականացնել «Մի կտոր հաց բոլորին» բարեգործական ծրագիրը, այն իրականացվում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է հոգևոր և մարմնական սննդով ապահովել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Ծրագրի մեկնարկը կտրվի մարտի 3-ից։ Օրը պատահական չէ ընտրված, մարտի 3-ից սկսվում է մեծ պահքը։ Երկուշաբթիից ուրբաթ ծրագրի շահառուները կստանան տեղում պատրաստվող, թարմ, առողջ սնունդ և կլսեն հոգևոր-հայրենասիրական թեմաներով զրույցներ։ Ցանկացողները կարող են աջակցել reArmenia հարթակով։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2025/02/480136495_122195379248243201_2436833825349322730_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2025/02/480199036_122195379272243201_2065434254217018383_n.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2025/02/480227782_122195379182243201_6157355516629502300_n.jpg)
Մանրամասները՝ տեսանյութում։