«Մի կտոր հաց բոլորին»․ «Հայը կա» ՀԿ-ն և Արարատյան Հայրապետական թեմը համատեղ ծրագիր կիրականացնեն․ ցանկացողները կարող են աջակցել reArmenia հարթակով

«Հայը կա» հասարակական կազմակերպությունն իր գործունեության 4 տարվա ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց հիմքում ընկած է «Երջանկացիր՝ երջանկացնելով» կարգախոսը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ՀԿ-ի փոխտնօրեն Վարդուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ իրապես՝ գործելով բարին ու երջանկացնելով ուրիշներին, գտնում են իրեց իրական առաքելությունը կյանքում և դառնում ավելի երջանիկ։

Վարդուհի Թովմասյանը ներկայացրեց «Արատտա» ծրագիրը, որի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հայ վարպետներն ու երիտասարդ հեղինակները հնարավորություն ունեն ներկայացնելու և վաճառելու իրենց ձեռագործ աշխատանքները։ Իրականացվում են նաև վարպետաց դասերի, ցանկացողները սովորում են տարբբեր արհեստներ։

«Հայը կա» հասարակական կազմակերպությունը պատրաստվում է իրականացնել «Մի կտոր հաց բոլորին» բարեգործական ծրագիրը, այն իրականացվում է Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է հոգևոր և մարմնական սննդով  ապահովել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Ծրագրի մեկնարկը կտրվի մարտի 3-ից։ Օրը պատահական չէ ընտրված, մարտի 3-ից սկսվում է մեծ պահքը։ Երկուշաբթիից ուրբաթ ծրագրի շահառուները կստանան տեղում պատրաստվող, թարմ, առողջ սնունդ և կլսեն հոգևոր-հայրենասիրական թեմաներով զրույցներ։ Ցանկացողները կարող են աջակցել reArmenia հարթակով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել