Կրթության տեսչական մարմինը տեղեկատվություն է ստացել կրթության ոլորտի օրենսդրության հնարավոր խախտումների վերաբերյալ

Երևանի N կրթամշակութային հիմնադրամի կողմից կրթության ոլորտի օրենսդրության հնարավոր խախտումների վերաբերյալ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստացել է տեղեկատվություն։ Այս մասին հայտնում են Կրթության տեսչական մարմնից։

«Դրա և առնչվող հարցերն ուսումնասիրելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հարուցվել է վարչական վարույթ։

Համաձայն ստացված տեղեկատվության՝
«Հաստատությունում ուսումնառության առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը:

Եվ այստեղ առաջ են գալիս հարցեր՝

Որտե՞ղ է այդ ծրագիրը

Տեսչական մարմնի ուսումնասիրությունը ներառել է՝

  • Հաստատության կանոնադրությունը,
  • Ներքին կարգապահական կանոնները,
  • 2023-2024 ուստարվա ուսումնական պլանը,
  • Էլեկտրոնային փաստաթղթերը՝ դասամատյանը, առարկայական ծրագրերը, դասացուցակը։

Հաստատությունն՝ ի դեմս տնօրենի, հայտնել է դիրքորոշում՝

«Ուսուցումը իրականացվել է «Ուսումնական ծրագրին» համապատասխան, որն 2016 թվականին հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից»։

Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է՝

  • 1-ին կուրսի համար նախատեսված չեն քննություններ,
  • Պետական ավարտական քննությունների փոխարեն նշված է մոդուլային ամփոփում,
  • Ինչը խախտում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մայիսի 3-ի N 471-Ա/2 հրամանի 2-րդ կետի պահանջը։

Վարույթի արդյունքում՝

Տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով Հաստատությանը տրվել է հանձնարարական՝

Վերանայել 2023-2024 ուստարվա ուսումնական պլանի «ուսումնական գործընթացի ժամանակացույցը» և «ուսումնական գործընթացի պլան» բաժինները՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։

Ի գիտություն՝

ՀՀ կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն հետևել գործող օրենսդրության պահանջներին»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել