Երևանի N կրթամշակութային հիմնադրամի կողմից կրթության ոլորտի օրենսդրության հնարավոր խախտումների վերաբերյալ ՀՀ կրթության տեսչական մարմինը ստացել է տեղեկատվություն։ Այս մասին հայտնում են Կրթության տեսչական մարմնից։
«Դրա և առնչվող հարցերն ուսումնասիրելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հարուցվել է վարչական վարույթ։
Համաձայն ստացված տեղեկատվության՝
«Հաստատությունում ուսումնառության առաջին տարին ներառում է հանրակրթական ավագ դպրոցի X-XII դասարանների ուսումնական ծրագիրը:
Եվ այստեղ առաջ են գալիս հարցեր՝
Որտե՞ղ է այդ ծրագիրը
Տեսչական մարմնի ուսումնասիրությունը ներառել է՝
- Հաստատության կանոնադրությունը,
- Ներքին կարգապահական կանոնները,
- 2023-2024 ուստարվա ուսումնական պլանը,
- Էլեկտրոնային փաստաթղթերը՝ դասամատյանը, առարկայական ծրագրերը, դասացուցակը։
Հաստատությունն՝ ի դեմս տնօրենի, հայտնել է դիրքորոշում՝
«Ուսուցումը իրականացվել է «Ուսումնական ծրագրին» համապատասխան, որն 2016 թվականին հաստատվել է ՀՀ ԿԳ նախարարության կողմից»։
Համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է՝
- 1-ին կուրսի համար նախատեսված չեն քննություններ,
- Պետական ավարտական քննությունների փոխարեն նշված է մոդուլային ամփոփում,
- Ինչը խախտում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2017 թվականի մայիսի 3-ի N 471-Ա/2 հրամանի 2-րդ կետի պահանջը։
Վարույթի արդյունքում՝
Տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով Հաստատությանը տրվել է հանձնարարական՝
Վերանայել 2023-2024 ուստարվա ուսումնական պլանի «ուսումնական գործընթացի ժամանակացույցը» և «ուսումնական գործընթացի պլան» բաժինները՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Ի գիտություն՝
ՀՀ կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն հետևել գործող օրենսդրության պահանջներին»,-նշվում է հայտարարության մեջ։