«Ժողովու՛րդ ջան, պետք ա հարկվեք, պետք ա մենք բոլորս հարկվենք, պատշաճ հարկվենք»․ Նիկոլ Փաշինյան

«Ժողովու՛րդ ջան, պետք ա հարկվեք, պետք ա մենք բոլորս հարկվենք, պատշաճ հարկվենք, և հարկը մարդու ձեռից տանել չի, որովհետև էդ հարկերով էդ նույն մարդկանց կարիքներն են հոգացվում։ Ինչքան էլ ասեն՝ վայ, պարգևավճար, էդ ամեն ինչը պետական բյուջեի չնչին տոկոսն ա»,-այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով հարկային քաղաքականության և հարկեր վճարելու կարևորության մասին՝ վարչապետը նշեց, որ տնտեսական ցանկացած բանաձևի մեջ անխուսափելի գործառնական ծախսեր կան․ «Եկեք չխառնենք ամեն ինչ իրար․ ճանապարհ ա կառուցվում դրանով, դրանով հազար ու մի խնդիրներ են լուծվում, և դա պետական պարտավորություն ա։ Երկարաժամկետում իմ կարծիքն էն ա, որ մենք ընդհանրապես պետք ա հրաժարվենք շրջանառության հարկից, կամ ավելացված արժեքի հարկից, որը իրատեսական չի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել