Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 12-ին ժամը 13։45-ից դադարեցվել է Կոտայքի մարզի Ֆանտան, Ալափարս, Թեղենիք, Քարաշամբ, Բջնի, Աղվերան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, հայտնում է «Գազպրոմ Արմենիան»։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 17։00։