Արդարատադության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից։
Արսեն Բախշիի Արզումանյան
Ծնվել է 1977թ․ փետրվարի 9-ին Աբովյան քաղաքում։
1994-1999թթ․ ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոց, ունկնդիր։
1999-1999թթ․ Կոտայքի ՆԳԲ պահպանության բաժանմունքի միլիցիայի դասակի հրամանատարի օգնական։
2000թ․ ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ իրավագետի որակավորմամբ։
1999-2000թթ․ Կոտայքի ՆԳԲ պահպանության բաժանմունքի միլիցիայի դասակի միլիցիոներ։
2000-2001թթ․ ՊՊՎ Կոտայքի պահպանության միլիցիայի բաժանմունքի վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական և ջոկի հրամանատար։
2001-2003թթ․ Կոտայքի ՆԳ բաժնի Բյուրեղավանի ավանային միլիցիայի բաժանմունքի պրոֆիլակտիկայի խմբի միլիցիայի տեղամասային տեսուչ։
2003-2008թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր։
2008-2008թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի ՔՀ բաժանմունքի ավագ օպերլիազոր։
2008-2009թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի անչափահասների գործերով բաժանմուքնի ավագ օպերլիազոր։
2009-2011թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր։
2011-2012թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի ՔՀ բաժանմունքի պետի տեղակալ։
2012-2012թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի պետի տեղակալ։
2012-2016թթ․ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր։
2016-2017թթ․ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխ․ վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժնի պետ։
2017-2019թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ։
2022-2022թթ․ ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալի ժ/պ։
2022թ․ ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալ։
2022թ․ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող։
ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ 2022թ․ նոյեմբերի 9-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ։
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ․ փետրվարի 24-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ։
ՀՀ արդարադատության նախարարի՝ 2024թ․ հունվարի 25-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։