«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արդարատադության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Արզումանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Արդարադատության նախարարությունից։

Արսեն Բախշիի Արզումանյան

Ծնվել է 1977թ․ փետրվարի 9-ին Աբովյան քաղաքում։

1994-1999թթ․ ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոց, ունկնդիր։

1999-1999թթ․ Կոտայքի ՆԳԲ պահպանության բաժանմունքի միլիցիայի դասակի հրամանատարի օգնական։

2000թ․ ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ իրավագետի որակավորմամբ։

1999-2000թթ․ Կոտայքի ՆԳԲ պահպանության բաժանմունքի միլիցիայի դասակի միլիցիոներ։

2000-2001թթ․ ՊՊՎ Կոտայքի պահպանության միլիցիայի բաժանմունքի վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական և ջոկի հրամանատար։

2001-2003թթ․ Կոտայքի ՆԳ բաժնի Բյուրեղավանի ավանային միլիցիայի բաժանմունքի պրոֆիլակտիկայի խմբի միլիցիայի տեղամասային տեսուչ։

2003-2008թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի ՔՀ բաժանմունքի օպերլիազոր։

2008-2008թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի ՔՀ բաժանմունքի ավագ օպերլիազոր։

2008-2009թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի անչափահասների գործերով բաժանմուքնի ավագ օպերլիազոր։

2009-2011թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր։

2011-2012թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի ՔՀ բաժանմունքի պետի տեղակալ։

2012-2012թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի պետի տեղակալ։

2012-2016թթ․ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 2-րդ վարչության 2-րդ բաժնի ՀԿԳ ավագ օպերլիազոր։

2016-2017թթ․ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխ․ վարչության 2-րդ վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժնի պետ։

2017-2019թթ․ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի պետ։

2022-2022թթ․ ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալի ժ/պ։

2022թ․ ՀՀ ԱՆ ՔԿԾ օպերատիվ բաժնի պետի տեղակալ։

2022թ․ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող։

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարողի՝ 2022թ․ նոյեմբերի 9-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2023թ․ փետրվարի 24-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ։

ՀՀ արդարադատության նախարարի՝ 2024թ․ հունվարի 25-ի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ։

Ամուսնացած է, ունի մեկ որդի, մեկ դուստր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել