ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանը հրավիրվել է Դատախազություն

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Թեմուրի Գրիգորյանը և նրան փոխկապակցված անձինք հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Azdarar.am-ից։

«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է 2025 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 10:00-ին»,-նշված է հաղորագրության մեջ:

Նշենք, որ նա ԱԺ պատգամավոր է ընտրվել 2003թ. մայիսի 25-ին, ՀՅԴ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է եղել, ինչպես նաև ՀՅԴ խմբակցության անդամ:

Նա ԱԺ պատգամավոր է եղել նաև  2007-2012 թվականներին։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է եղել։ Խմբակցություններում չի ընդգրկվել։  Անկուսակցական։ 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ 2019 թվականից պատգամավոր չէ, հեռացել է քաղաքականությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել