ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 4-ին, կազմել է 396.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.28 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.96 դրամ (աճել է 3.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.87 դրամ (աճել է 4.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.00 դրամ (աճել է 0.01 դրամով):