Էդգար Արսենյանի կենսագրությունը

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Էդգար Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին։

Iravaban.netի փոխանցմամբ՝ Էդգար Արսենյանը ծնվել է 1988թ. մարտի 30-ին, Երևանում։Ծնվել է 1988թ. մարտի 30-ին, ք․ Երևանում։

Աշխատանքային գործունեություն

27․01․2025 թվականի հունվարի 27-ին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին

28.07.2023 – 27.01.2025թթ․ – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ,

08.12.2021 – 28.07.2023թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
02.06.2020 – 08.12.2021թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ,
26.09.2019 – 02.06.2020թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ,
30.11.2018 – 26.09.2019թթ. – ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ,
09.04.2018 – 30.11.2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ,
12.01.2016 – 09.04.2018թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազ,
19.02.2015 – 12.01.2016թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական, դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ,
17.01.2014 – 13.03.2014թթ. – Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավար:
Կրթություն

2012 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան,

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

Այլ տեղեկություններ

27.01.2025թ. – ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվել է Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան,

18.09.2024թ. – ՀՀ նախագահի ՆՀ-276-Ա հրամանով՝ Մխիթար Գոշի մեդալ,

28.06.2024թ. – ՀՀ գլխավոր դատախազի N256-Ա հրամանով՝ հուշանվեր-ժամացույց,

30.06.2023թ. – N 280-Ա հրամանով՝ «ՀՀ դատախազության 105-ամյակ» հոբելյանական մեդալ,

25.06.2021թ. – N 204-Ա հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ,

30.06.2016թ. – ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի հրամանով՝ հուշանվեր-ժամացույց,

2008 – 2013թթ. – Ծառայություն ՀՀ զինված ուժերում:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել