«Առավելություններ, որոնք կարող է ստանալ ձեզնից յուրաքանչյուրը անձնական եկամուտները հայտարարագրելու դեպքում»․ Ֆինանսների նախարարություն

Հարգելի՛ քաղաքացիներ, եկե՛ք անդրադառնանք այն առավելություններին, որ կարող է ստանալ ձեզնից յուրաքանչյուրը անձնական եկամուտները հայտարարագրելու դեպքում: Այս մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը։

«Եթե տարվա ընթացքում առողջապահության կամ կրթության գծով կատարել եք որոշակի սոցիալական ծախսեր, ապա անձնական եկամուտները հայտարարագրելու պարագայում հնարավորություն եք ունենում ստանալու փոխհատուցում կատարված ծախսերի դիմաց:

Ընդ որում՝ առողջապահության ապահովագրության փաթեթի գծով սոցիալական ծախսի համար տարեկան փոխհատուցման առավելագույն չափը 50.000 դրամ է, իսկ կրթության համար՝ 100.000 դրամ: Սոցիալական ծախսերի այս համակարգից կարող են օգտվել ոչ միայն հայտարարատու ֆիզիկական անձինք, այլև վերջիններիս ընտանիքի անդամները»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել