Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը երկուստեք շահավետ է և կարող է հիասթափեցնել հակառակորդներին․ Մասուդ Փեզեշքիան

Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը երկուստեք շահավետ է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, գրում է Irna-ն։

«Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը կարող է հիասթափեցնել հակառակորդներին, ովքեր ձգտում են խաթարել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ Իրանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը:

Պուտինը նշել է, որ այդ փաստաթուղթը խթան կհաղորդի երկու երկրների փոխգործակցությանը գրեթե բոլոր ուղղություններով։

Փեզեշքիանն ընդգծել է, որ նոր փաստաթղթի ստորագրումը մեծ թափ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը, և դա ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել