ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին զեկույցով Կառավարության այսօրվա նիստին հանդես եկավ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Ըստ Խուդաթյանի՝ Կառավարության որոշման նախագծով ավագանին լուծարվում է, և նոր ընտրություն նշանակելու մասին որոշում է կայացվում: Դրանից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում կանցկացնի արտահերթ ընտրություններ:
Վարչապետի հարցին, թե Փարաքարում համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու խնդիր լինելու է, թե ոչ, Խուդաթյանն ասաց՝ այո, պայմանավորված այն հանգամանքով, որ համայնքի ղեկավարի առաջի տեղակալ չկա, գործող կարգավորումներով այնտեղ կառավարման վարչություններ կան, որտեղ ամբողջական ծավալով տեղակալը չի կարողանում փոխարինել համայնքի ղեկավարին, և համայնքային կյանքը դրա արդյունքում տուժում է։
Փաշինյանն հայտնեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցկացրել է նախնական քվեարկություն, որի արդյունքները դրական են գնահատվել․ «Նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն մարզպետի կողմից կնշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»։
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները ուղիղ եթերում ամփոփել են արդյունքները, ու ըստ նախնախան ընտրությունների արդյունքների՝ 594 ձայնով առաջատար է համարվել Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Ավելին՝ տեսանյութում։