Հունվարի 12-ին, ժամը 14.53-ին, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ մոտ 30 րոպե առաջ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում միմյանց են բախվել «Ֆորդ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ, կան տուժածներ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ նախնական տվյալի՝ «Ֆորդը» սպասարկում էր Վանաձոր-Սպիտակ երթուղին։
Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մեքենաների բախումից հետո «Ֆորդը» մխրճվել է խանութ։ Վթարի հետևանքով մեքենայի 11 ուղևոր և խանութի աշխատակիցը տեղափոխվել են հիվանդանոց։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի