Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը պատասխանել է տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։
ԱԳ նախարարն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ մասնավորապես Երևան-Բաքու հարաբերություններին։ Նա Լեռնային Ղարաբաղի ամբողջական օկուպացումը համարել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։
«Այժմ անհրաժեշտ է տարածաշրջանային խաղաղությունը մշտական դարձնել: Այն, որ Կովկասը վերջին 100 տարիների ընթացքում եղել է անկայունության գոտի, մեզանից ոչ մեկին օգուտ չի տվել»,-ասել է Հաքան Ֆիդանը։
Դիվանագետը նշել է, որ տարածաշրջանում խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացման հնարավորություն կա։ Նա նաև նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «դրական և համարձակ» դիրքորոշումն այս հարցում։ Բացի այդ, քաղաքական գործիչն ընդգծել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «վճռական ղեկավարության» դերը տարածաշրջանի և երկրի զարգացման գործում։
Նախարարը ուշադրություն է հրավիրել այն կետերի վրա, որոնց շուրջ Բաքուն և Երևանը չեն կարողացել համաձայնության գալ։ Նա իր ցանկությունն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի 2025 թվականին։