Ձեր կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում Ձեր վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ Ձեր մասով դրամական պահանջներ՝ օրինակ տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ Ձեր գործատուն` աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս:
Այս մասին հայտնում են վարկային բյուրոյից։
«Առանց Ձեր համաձայնության վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Կենտրոնական բանկին, ինչպես նաև դատարանին` դատական որոշման հիման վրա»,-նշվում է պարզաբանման մեջ: