Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆ

Գրավիչ փաթեթավորմամբ, գունավոր հաբեր տեսնելիս երեխան դրանք ընկալում է որպես կոնֆետ և կարող է ունենալ համտեսելու ցանկություն:
Առողջապահության նախարարությունը հորդորում է դեղերը հեռու պահել երեխաներից․
«Սիրելի՛ ծնողներ, հիշե՛ք, որ ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում:
  • երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին կամ պահարանների` երեխաների համար հասանելի հատվածում,
  • դեղերը պահե՛ք իրենց տուփով և ներդիր թերթիկով չշփոթելու համար,
  • նախքան դեղը երեխային տալը` կարդացե՛ք ներդիր թերթիկը,
  • սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները»:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել