Պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոցում ֆիզիկայի լաբորատորիա է բացվել

Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան համար 51 հիմնական դպրոցում Պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ բացվեց ֆիզիկայի լաբորատորիա, ներկա էր նաև համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Աշակերտները ներկայացրեցին, թե ինչպես են աշխատում սարքավորումները:

«Մենք տեսանք, որ մեր սիրելի աշակերտները իրենց մանկավարժների, դպրոցի տնօրինության, նաև մեր գործընկերների աջակցությամբ կարողացել էին բացահայտել ֆիզիկան։ Կարող եք այս առարկայի միջոցով ձեր ապագան կառուցել, զգալ, ճանաչել և ընկալել այն, ինչ կատարվում է ձեր շուրջ։ Մենք այսօր ձեր կատարած աշխատանքներից և փորձերից դատում ենք, որ դուք կարողանում են բացահայտել ֆիզիկան»,-նշեց Վարդանյանը։

Դպրոցի տնօրեն Լուսինե Ղասաբօղլյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՊՀ ռեկտորից՝ դպրոցի նյութատեխնիկական բազան համալրելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել