ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։
Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:
Iravaban.net-ի հետ զրույցում փաստաբան Տաթևիկ Գալստյանն ասաց, որ իշխանությունը արել է հնարավոր ամեն բան, որպեսզի հանրությունը մտածի, փաստաբանական համայնքը պայքարում է իրենց վրա դրված բեռը թեթևացնելու դեմ։
«Մինչդեռ փաստաբանական համայնքի պայքարը հենց այդ քաղաքացիներին իրավաբանական օգնությունը հասանելի և մատչելի դարձնելու համար է»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։