Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ Դամասկոսում մնացել է մինչև դեկտեմբերի 8-ի վաղ առավոտ և միայն այդ օրվա երեկոյան լքել երկիրը։

Ասադը պնդում է, որ «Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոչ մի անգամ չի դիտարկել հրաժարական տալու և երկրից փախչելու հնարավորությունը»։

«Ես տեղափոխվեցի Խմեյմիմ բազա՝ այնտեղից աշխատանքը շարունակելու համար, և բանակի վերջին դիրքերի անկմամբ` Մոսկվան դիմեց բազայի ղեկավարությանը` դեկտեմբերի 8-ի երեկոյան ինձ անհապաղ Մոսկվա տարհանելու խնդրանքով»,-նշել է Ասադը։

Նա հավելել է, որ իր համար անիմաստ է մնալ երկրում «ահաբեկիչների» կողմից իշխանության զավթումից հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել