Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը սահմանում է տուգանքի նշանակում՝ մեքենան սահմանված արագությունից արագ վարելու համար:
Հիշյալ օրնսգրքի համաձայն՝
1.Երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով՝ 10 հազար դրամ:
2. Երթևեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով՝ 30 հազար դրամ:
3. Երթևեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով՝ 50 հազար դրամ:
4. Երթևեկության սահմանված արագությունը 51 կմ/ժ-ով և ավելի գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկի չափով՝ 70 հազար դրամ: