Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության ժամանած անձին Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենսաթոշակ է նշանակվում համաձայն Հայաստանի Հանրապետությունում նրա հաշվառման վայրի:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում կենսաթոշակ վճարելը դադարեցնելուց 6 ամիս հետո Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու դեպքում անցած ժամանակահատվածի համար կենսաթոշակ է վճարվում Հայաստանի Հանրապետությունում հաշվառվելու ամսվան նախորդող 6 ամսվանից ոչ ավելի: Նշված դրույթները տարածվում են աշխատանքային և սոցիալական կենսաթոշակների վրա: