Կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու երկու հիմնական խոչընդոտ կա։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Էլնուր Մամեդովը։

Միաժամանակ Մամեդովը երկրորդ խոչընդոտի անունը չի նշել։

Հավելենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Lännen Media» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա․ «Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք»,-նշել էր Արարատ Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել