«Այս նախագծով առաջին վնասը պատճառվում է քաղաքացուն»․ Վարդուհի Սարգսյան

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Փաստաբան Վարդուհի Սարգսյանը Iravaban.net-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը քաղաքացուն միայնակ է թողնում պետական ինստիտուտների անգործության և ապօրինությունների դեմ։

«Ես գտնում եմ, որ այս նախագծով առաջին վնասը հենց պատճառվում է քաղաքացուն և ոչ թե փաստաբանին։ Մարդիկ կան, իրապես գտնվում են սոցիալական ծանր պայմաններում և հնարավորություն չունեն, նույնիսկ ներկայումս, օգտվել փաստաբանական ծառայություններից։ Այդ մարդիկ հազարավոր քաղաքացիներ են, որոնց տարբեր փաստաբաններ անշահախնդիր աջակցել են։ Հիմա պետության օգուտը ո՞րն է, ես ուզում եմ հասկանալ և չեմ կարողանում։ Պետությունը չի կարողանալու իր ունեցած լծակներով ՀՀ բոլոր քաղաքացիներին, նույնիսկ Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցների հաշվին՝ ապահովելու պատշաճ իրավաբանական օգնություն»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել