«ՀՀ-ն ՀԱՊԿ-ին պարտք ունի 2024 թվականի համար»․ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի հայտարարությունը

Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ-ին մուծումների գծով և այն չվճարել երկու տարի, իսկ այժմ պարտք կա 2024-ի համար, ժամկետը կլրանա 2025-ի վերջին։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։

2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, ու Հայաստանը դադարեցրել է իր ներդրումը կազմակերպության բյուջեի զարգացմանը։

«Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այդ պարտքը։ Հետո համապատասխան որոշումներ կկայացվեն»,- ասել է Պանկինը՝ նշելով, որ ներկայումս ՀՀ-ն պարտք ունի միայն 2024 թվականի համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել