Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին, առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի գյումրեցիներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ, Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին կմասնակցեն քաղաքապետի պաշտոնակատարի հետեւյալ թեկնածուները.

Լևոն Անանյան
Դավիթ Առուշանյան
Շավարշ Արամյան
Էմմա Բարսեղյան
Սարիկ Մինասյան
Վահագն Մկրտչյան
Կարեն Սարուխանյան

Նրանք այսօրվանից կարող են իրականացնել քարոզչություն, իսկ նախնական քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին: Նախնական քվեարկության արդյունքներով առավելագույն ձայն ստացած թեկնածուին կնշանակեմ Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար: Քվեարկության կարգի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել