«Անգամ կառավարությունում այս նախագիծը միանշանակ չի ընկալվել»․ Տարոն Սիմոնյան

ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները փաստաբանները համարում են խնդրահարույց։

Հիշեցնենք, որ Օրենքով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից վերացնել, որպիսի պայմաններում փաստաբանները գործելու են հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ` մատուցվող փաստաբանական ծառայությունների համար կիրառվելու է 20 տոկոս ԱԱՀ: Դրանից զատ, վճարվելու է նաև շահութահարկ, որի դրույքաչափը կազմում է 18 տոկոս:

Իրավաբան Տարոն Սիմոնյանը Iravaban.net-ի հետ զրույցում ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ անգամ կառավարությունում այս նախագիծը միանշանակ չի ընկալվել։

«Քիչ թե շատ ողջախոհ մտածող մարդիկ, թե՛ կառավարության անդամներ, թե՛ նախարարությունների աշխատակիցներ գնահատել են խիստ բացասական ազդեցությունն ամբողջ ոլորտի վրա։ Ոչ միայն ֆինանսական ոլորտում, որը նաև փոքր և միջին բիզնեսի ուղղակիորեն վնասն է գնահատում, այլ նաև ֆիզիկական անձանց վրա, որովհետև ֆիզիկական անձինք այս օրենսդարական նախաձեռնության արդյունքում զրկվում են արդյունավետ իրավական պաշտպանությունից։ Մենք ունենալու ենք մի իրավիճակ, որ ոչ միայն անվճար իրավաբանական խորհրդատվությունն է ուղղակիորեն կրճատվում, այլ նաև չեղած մատչելի իրավաբանական ծառայություններն էլ ավելի են անհասանելի դառնում սովորական քաղաքացիների համար»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել