«Հեռանալուն էլ ձև կա, ամեն ինչին էլ ձև կա»․ Սուրեն Գրիգորյանը՝ գործադուլ հայտարարած վարորդների մասին

Որևէ բանակցություն այս պահին գործադուլ արած վարորդների հետ չի վարվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը․ «Նրանց ներկայացրել ենք տվյալ արարքի հետևանքները, ոչ թե սպառնալով՝ այլ ուղղակի ներկայացնելով։

Հնարավոր է՝ մի քիչ բարդ են պատկերացնում, բայց հստակ կան աշխատանքային պայմաններ, ոչ մեկի բռնի ուժով այդտեղ չեն պահում, և չեն պարտադրում աշխատել։

Եթե, ի վերջո, մեր՝ խնդիրների լուծելու փաստարկները մարդկանց կասկածները չեն փարատում, հավատ չեն ներշնչում, ի վերջո, վատ գործատու ենք, կարող ենք ուղղակի հեռանալ։

Հեռանալուն էլ ձև կա, ամեն ինչին էլ ձև կա»,-հավելեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել