Բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներով այսօրվանից հնարավոր է վճարում իրականացնել ՀՀ բանկերի թողարկած ֆիզիկական բանկային քարտերով: Մետրոյում այդ հնարավորությունը կլինի մի փոքր ուշ։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ նշելով, որ միջնորդավճար չի պահվելու՝ միաժամանակ քաղաքացիներին հորդորելով միջնորդավճարի վերաբերյալ տվյալները ճշտել բանկից:
Տիգրան Ավինյանը հայտնեց, որ դեռևս չի գործում հեռախոսային NFC տարբերակով վճարելու համակարգը: