Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իսլամիստների խոշոր հարձակումները «հաջողությամբ հետ են մղվում» Հալեպի և Իդլիբի գյուղական բնակավայրերում: Նշվում է, որ խմբավորումները հարձակումների ժամանակ օգտագործում են ծանր սպառազինություն, անօդաչու թռչող սարքեր և մեծ թվով օտարերկրյա գրոհայիններ, «Լուրերի» փոխանցմամբ՝ հայտնում է SANA լրատվական գործակալությունը:
Նախարարությունը նաև կոչ է արել քաղաքացիներին չվստահել «ահաբեկիչների» տարածած ապատեղեկատվությանը և նորություններին հետևել պաշտոնական ազգային ԶԼՄ-ների միջոցով: Նոյեմբերի 27-ին իսլամիստական խմբավորումները հայտարարել են սիրիական բանակի և իրանամետ խմբավորումների դեմ խոշոր ռազմական գործողություն սկսելու մասին՝ այն անվանելով «ագրեսիայի զսպում»: