«Ֆոլքսվագեն-Տուարեգ»-ը մուտք է գործել ռեստորանի տարածք

Հունվարի 8-ին, ժամը 14.00-ին, «Ֆոլքսվագեն-Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ջանիբեկյան փողոցում բախվել է ռեստորանային համալիրի գլխավոր մուտքի դռներին, դռները կոտրելով` մուտք գործել ռեստորանի տարածք և բախվել տաղավարին:

Ոստիկանության կայքի փոխանցմամբ` վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել