Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գառնիկ Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ միջնորդությունը խորհրդին ներկայացվել է Արդարադատության նախարարի կողմից։
Նշվում է, որ Ստեփանյանը, դեռևս զբաղեցնելով Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, առանձնապես ծանր հանցագործության փորձի փաստի առթիվ քննվող քրեական գործի քննության արդյունքում դատավճիռը հրապարակել է 2023-ի հունիսի 6-ին, սակայն կողմերին ուղարկել է 1 տարի, 3 ամիս, 25 օր հետո։
«Հիմնավորվել է, որ Գառնիկ Ստեփանյանի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի խախտումներ։ Հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ կարգապահական վարույթը հարուցելուց, և որպես Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր պաշտոնավարելուց հետո միայն, 2024-ի սեպտեմբերի 30-ին, սահմանված ժամկետից մոտ 1 տարի, 3 ամիս անց նոր դատավորը դատավճիռը հանձնել է առաքման»,-խորհրդում նշեց Արդարադատության նախարարի խորհրդական Ներսես Զեյնալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։