«Համատիրություններում ահավոր վիճակ է, շատ լուրջ խնդիր կա»․ ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը այսօրվա նիստին անդրադարձավ այն խնդրին, որ համատիրությունների շատ լուրջ խնդիր կա և անհնար է դարձել դրանց այսօրվա վիճակին դիմանալը։

«Առաջարկ կա, որ շատ արագ անցնենք «Համատիրությունների մասին» օրենքի փոփոխությանը, որովհետև սա ահավոր խնդիր է, ու ամբողջ մեղադրանքը գալիս է հենց Երևանի քաղաքապետարանին, թուքումուր ուտում ենք մենք, ու վարչական շրջանի ղեկավարները, բայց ոչ նրա համար, որ դա մենք պիտի անեինք»։

Տիգրան Ավինյանը խնդրի վերաբերյալ հայտնեց, որ ՏԻՄ օրենքն արդեն 1 անգամ քննարկվել է Կառավարությունում և կոնկրետ որոշումներ են կայացվել, շատ կարևոր է՝ այս տարվա ընթացքում այդ նախագծի փաթեթը ԱԺ-ում քննարկվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել